երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․մեկ անձ ձերբակալվել է

ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․մեկ անձ ձերբակալվել է

ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):

Մեկ անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել շենք, որն ԱԱԾ շենքն է։

  • Կիսվել: