հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից

ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը հեռացվել է պաշտոնից

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու վերաբերյալ մամուլում շրջանառվող վարկածները չեն համապատասխանում իրականությանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ վարկածների՝ դավաճանության վերաբերյալ քրեական գործ է եղել, կամ նա չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի ռազմական գործողությունները։

«ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը։ Դրանից ավելին տեղեկատվություն չեմ կարող տալ։ Միանշանակ քրեական գործ չկա հարուցված», - ասաց Աբազյանը:

Հարցին, թե ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը և՞ս հեռացվել է պաշտոնից, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց.

 

«Այո»։

  • Կիսվել: