ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել
Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության պահանջով հունիսի 26–ին ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։
Վարույթով պատասխանողների թվում են նախկին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, ով Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը Կառլեն Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը ղեկավարել է ՀՀ Ազնային անվտանգությունը 1999-ից մինչև 2005 թվերը։
Այժմ նա շատ պաշտոնաթող առանցքային ուժայինների պես բնակվում է ՌԴ-ում ու հանդիսանում է «Տրանսնեֆտ» ընկերության տնօրենի խորհրդականն է։