երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորման ժամկետը երկարաձգելու համար

ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանավորման ժամկետը երկարաձգելու համար

Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ԱԱԾ լրատվության ծառայությունը։

Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Վերջինիս խափանման միջոց կալանավորման միջնորդությունն այս պահին քննվում է դատարանում:

  • Կիսվել: