հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱԱԾ-ն հաստատում է. Իշխան Զաքարյանը և մի խումբ անձինք հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն

ԱԱԾ-ն հաստատում է. Իշխան Զաքարյանը և մի խումբ անձինք հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն

Ազգային անվտանգության ծառայությունը հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունը այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ: Ինչպես InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից, Զաքարյանը հրավիրվել է Գառնու տարածքում իրեն պատկանող հողերի ձեռք բեևման գործընթացի օրինականությունը ստուգելու նպատակով:

Բացի Զաքարյանից ԱԱԾ են հրավիրվել գործով անցնող այլ անձիք ևս, ովքեր կոնկրետ ԱԱԾ-ից չմանրամասնեցին: Գործին առնչվող այլ տվյալներ ԱԱԾ-ից ևս հրաժարվեցին հայտնել` նշելով, որ ըստ անհրաժեշտության առաջիկայում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին:

Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: Ըստ լուրերի խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Ավելի ուշ Զաքարյանների փաստաբանը հայտնել է, որ վերջինս և իր մերձավորները ԱԱԾ-ում բացատրություն չի տրվել, որեւէ գործողություն նրանց նկատմամբ չի կատարվել։ Զաքարյանի եւ մյուսների նկատմամբ հարկադրանք չի եղել։ Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Զաքարյանը կրկին հրավիրվել էր ԱԱԾ՝ ընտրակաշառքի հայտնի քրեական գործով հարցաքննության։

  • Կիսվել: