շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԱԱԾ-ն բացահայտել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը:

ինչպես InfoPort.am-ին  հայտնում են ԱԱԾ-ից, պարզվել է, որ այն կատարել է Երեւան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: