ԱԱԾ-ից Մարտի 1-ի վերաբերյալ տեղեկատվական արտահոսք է եղել. Սեդա Սաֆարյան
Oպերատիվ տեղեկություններ են հայտնի, որ վերջին երկու տարիների ընթացքում դրանց իրացման հարցում դժվարություններ կան. այդ տեղեկությունները վերաբերում են օլիգարխիկ համակարգի թիկնազորների մասնակցությամբ սպանություններին, որի վերաբերյալ օպերատիվ աշխատանքներ չեն տարվում։ Այս մասին այսօր հայտարարեց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը։
«Ես նաև տեղյակ եմ, որ օպերատիվ տվյլաների իրացման գործընթացում, երկու տարի շարունակ, Ազգային անվտանգության ծառայությունում տեղեկատվության հոսք է եղել և այդ հոսքերը բացասաբար են անդրադարձել Հատուկ քննչական ծառայության աշխատանքի վրա»,-նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ փորձ է արվել դա ուղղել պետական մակարդակով, բայց որևէ մեկի փոփոխությունը չի նշանակում կադրային փոփոխություն, այն օղակները որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, չեն զբաղվում և գիտեն, թե ինչ պատճառով։
Դիտարկմանը, թե որոնք են պատճառները, Սեդա Սաֆարյանը պատասխանեց. «Եթե այսօր Վանեցյանը զբաղվում է քաղաքական ինտրիգներով և միտինգներ է ուզում անել, ապա ամեն ինչ այնքան ակնառու է։ Պատկերացնում եք, այս մարդու երկու տարի ՀՔԾ-ի հետ համագործակցելու մեխանիզմն ու ցանկության բացակայությունը, որի արդյունքում տեղեկատվական արտահոսքեր եղել են և դրանց պատճառով կան սպանություններ, որ չեն բացահայտվել»։
Նա միաժամանակ հույս հայտնեց, որ դրանց ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։