երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԱԾ-ի կողմից ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալված է 4 անձ

ԱԱԾ-ի կողմից ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալված է 4 անձ

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալավածների թիվը 4-ն է։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր Կարեն Բեքարյանը  և քաղաքացի Մհեր Ավագյանը։

Չորրորդ անձը քաղաքացի Արամ Սարգսյանն է, ում պաշտպան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ձերբակալման իրավաչափությունը բողոքարկել է դատարան։

«2021թ. փետրվարի 19-ին՝ ժամը 23:55-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի շատ «հետաքրքիր» քրեական գործով, որը կարելի է պայմանականորեն անվանել «Գագիկ Սողոմոնյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», ձերբակալվել է իմ պաշտպանյալ Արամ Լեւոնի Սարգսյանը։

Քրեական գործի փաստական եւ իրավական կողմին անդրադառնալու ցանկություն չունեմ, անկեղծ ասած՝ այս ֆարսը քրեական գործ անվանելն էլ է արդեն հաճոյախոսություն։

Պաշտպանյալիս ձերբակալման իրավաչափությունն արդեն իսկ բողոքարկվել է դատարան։

Նիստն ամենայն հավանականությամբ տեղի կունենա 20.02.2021թ.՝ օրվա երկրորդ կեսին Երեւան քաղաքի դատարանի «Ավան» նստավայրում։

Այս առիթով տեղադրեմ արդեն ավանդական դարձած հին սովետական դատախազական աֆորիզմը»,- գրել է նա։

  • Կիսվել: