չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԱԱԾ է բերման ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան․ փաստաբան

ԱԱԾ է բերման ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան․ փաստաբան

Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Դավիթ Ավագյանի ֆեյսբուքյան էջից։

Նա, մասնավորապես, նշել է․ «Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք եւ հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը։

Հայտարարում եմ, որ ցանկացած դատավարական գործողություն, որ կատարվել է իր կողմից ընտրված փաստաբանի բացակայությամբ, ապօրինի է»։

 

  • Կիսվել: