հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է․ Freenews.am

Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է․ Freenews.am

Freenews.am-ի տեղեկություններով ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Հանրային խորհրդի  նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը : Լուրը փորձեցինք ճշտել ԱԱԾ-ից, որտեղից խոստացան ավելի ուշ պատասխանել:

Հիշեցնենք, որ երեկ Վազգեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր.

 

Կարելի՞ է արդյոք փոխել իրավիճակը, բեկում մտցնել։ Այո՛։ Բայց ոչ ներկա կառավարման օրոք։

Ի՞նչ է պետք անել։

1․ Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։

2․ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների,միջազգային կառույցների հետ։

Սա միակ փրկությունն է: Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»:

Նշենք, որ ռազմական դրության ժամանակ օրենքով արգելվում են նմանօրինակ հայտարարությունները:

  • Կիսվել: