հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
77 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից

77 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից պահանջում է  շուրջ 77 մլն դրամ գումար բռնագանձել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից, գրում է factor.am-ը:

Հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության շրջանակներում։ Գործը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։

Նշենք, որ 2 տարի առաջ Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Բեգլարյանի դեմ՝ այս անգամ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ Այս գործը ևս գտնվում է դատավոր Նարինե Ավագյանի վարույթում, դրա  քննությունը դեռևս շարունակվում է։

  • Կիսվել: