երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
«6 պաշտպաններից 3-ն են ներկայացրել իրենց դիրքորոշումը». Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցի քննությունը շարունակվում է

«6 պաշտպաններից 3-ն են ներկայացրել իրենց դիրքորոշումը». Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցի քննությունը շարունակվում է

3 ժամ է՝ Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

«Ընդամենը 20 րոպե ընդմիջում է հայտարարվել։  Պաշտպանական կողմն իր դիրքորոշումը պետք է հայտներ քննիչի ակնհայտ ապօրինի որոշման վերաբերյալ։ 6 պաշտպաններից 3–ն իրենց դիրքրոշումը հայտնել են, մնաց 3 պաշտպաների դիրքորոշումը, որից հետո նորից կհաջորդեն հարցադրումները պաշտպաններին։ Ի դեպ, այսօր նաև դատախազն է ներկայացել։ Դրանից հետո դատարանը կհեռանա առանձին սենյակ որոշում կայացնելու։ Իմ գնահատմամբ՝ 1-2 ժամ կտևի պրոցեսը։ Դատարանը որքան կմնա առանձին սենյակում՝ չեմ կարող ասել»,– ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ երեկ ժամը 18։00-ից քննվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցը։ Նիստն ընդմիջվեց կեսգիշերն անց՝ ժամը 2-ին, ու շարունակվեց այսօր՝ ժամը 15։00-ից։

  • Կիսվել: