շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
6 ամսից մինչև 4 տարի. Բաքվում հրապարակվել են 14 հայ ռազմագերիների ազատազրկման պատժաչափերը

6 ամսից մինչև 4 տարի. Բաքվում հրապարակվել են 14 հայ ռազմագերիների ազատազրկման պատժաչափերը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարությունն ավարտվել է: Դատարանը խորհրդակցությունից վերադառնալուց հետո հրապարակել է վճիռը, տեղեկացնում է minval.az-ը:

Նշվում է, որ 14 ռազմագերիները դատապարտվել են վեց ամսից մինչև չորս տարի ազատազրկման:

Այսպես՝ Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանը դատապարտվել են չորս տարի, իսկ մյուս տասներկուսը (Արմեն Բաղասյան, Գոռ Գասպարյան, Կամո Սեֆիլյան, Վոլոդյա Հակոբյան, Գևորգ Ասերտյան, Սիսակ Ենգոյան, Ալբերտ Պետրոսյան, Ռոմիկ Սեդրակյան, Արամ Մինասյան, Մկրտիչ Մինոսյան, Էդգար Մաթեսյան և Յուրի Կարապետյան)՝ 6 ամիս ազատազրկման:

Բոլորը դատապարտվել են ՛՛Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման՛՛ համար:

Հաղորդվում է նաև, որ հանվել են մեղադրական մյուս հոդվածները:

  • Կիսվել: