շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«5165» շարժումն արձագանքել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին

«5165» շարժումն արձագանքել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին

«5165» շարժումն արձագանքել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին:

՛՛Արձագանքելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կոչին՝ հայտարարում ենք, որ «5165» շարժումը աջակցություն է հայտնում Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգի մշակմանը և պատրաստակամ է ներգրավվելու հետագա աշխատանքներում:

Ավելին, առաջարկում ենք ձևավորել ազգային համաձայնության խորհուրդներ՝ համազգային ռեսուրսի մոբիլիզացիայի, օպերատիվ գործողությունների պլաններ մշակելու և ցանկացած սցենարի պատրաստվելու նպատակով: Մնում ենք այն համոզման, որ առանց ուժերի անվերապահ համախմբման չենք կարող դիմակայել այս իրավիճակին՛՛,-ասված է շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արման Թաթոյանը հայտարարել էր. ՛՛Մեր երկրի բոլոր մարմիններին, միջազգային ատյանների պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներին, հասարակական-քաղաքական իրավասու կառույցներին ու մասնագետներին առաջարկում եմ աջակցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` առաջ տանելու Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը՛՛: 

  • Կիսվել: