հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով». Հարությունյան

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով». Հարությունյան

«5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը «դիմակի գործով»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։

՛՛Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է 5-րդ ալիքի ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդեւանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։ Դատարանը անվավեր է ճանաչել 17․07․2020 թվականին Ոստիկանության կայացրած որոշումը, իբրեւ դիմակ չկրելու վերաբերյալ՛՛,-նշել է նա:

Հարությունյանը հավելել է նաև. ՛՛Դատարանը որպես դատական ծախսի պարտականություն Ոստիկանության վրա դրել է 50,000 ՀՀ դրամ վճարելը՛՛:

  • Կիսվել: