չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ

42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ

Ապրիլի 17-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախույզներն իրացնելով օպերատիվ-տվյալները, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառմամբ, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Էրեբունու փողոցից բաժին բերման են ենթարկել 42-ամյա մի տղամարդու, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված:

 

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը «կրիստալ» տեսակի թմրանյութ է և պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: