ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
33-ամյա տղամարդը Ծաղկաձորում շրջում էր դանակը գրպանում. Պարեկները նրան ձերբակալել են

33-ամյա տղամարդը Ծաղկաձորում շրջում էր դանակը գրպանում. Պարեկները նրան ձերբակալել են

Կոտայքի պարեկները ծառայություն իրականացնելիս հունվարի 3-ին Ծաղկաձորում նկատել են 33-ամյա տղամարդու, որի տաբատի գրպանում ակնհայտ տեսանելի էր սառը զենքի նմանվող առարկա։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարեկային ծառայողները սառը զենք պահելու հիմնավոր կասկածով երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Հրազդանի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա գրպանում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ՝ ընդհանուր 21 սմ շեղբի երկարությամբ:

Երիտասարդը, հայտնաբերվածը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: