չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
33 ամյա կնոջ սպանություն Արմավիրի մարզում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

33 ամյա կնոջ սպանություն Արմավիրի մարզում․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ հրազենային վնասվածքին նմանվող վնասվածքով ու քերծվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, համատեղ միջոցառումներով պարզեցին, որ սպանությունը կատարել է կնոջ դին հիվանդանոց տեղափոխած 34-ամյա տղամարդը։

Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Դեպքի վայրում՝ Աղավնատուն գյուղում, հայտնաբերվել են կրակված պարկուճներ, կրակոցի հետք է հայտնաբերվել նաև մեքենայի վրա։ Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդը ձերբակալվել է: Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

  • Կիսվել: