կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
30-ից բարձր տարիք ունեցող կանայք ապրելու իրավունք չունե՞ն․ Մնացական Բիչախչյան

30-ից բարձր տարիք ունեցող կանայք ապրելու իրավունք չունե՞ն․ Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն անդրադարձել է աշխատանքի ընդունման տարիքային խնտրականությանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս խնդիրը պետք է կարգավորվի օրենքով: Տեսեք, աշխատանքի ընդունվելու համար պահանջվում է բարետես արտաքինով մինչև 30 տարեկան աղջիկների: Հասկանալի է, բիզնես միջավայրը թելադրում է իր կանոնները, բայց օրինակ 30-ից բարձր (առավել ռիսկային 50-ից բարձր) տարիք ունեցող կանայք ապրելու իրավունք չունե՞ն: Ուրեմն պետք է օրենքով սահմանվի հակակշիռ, օրինակ, հաճախորդի հետ անմիջական շփում չպահանջող աշխատանքների դեպքում գործատուն պարտավոր է աշխատանքի ընտրությունը կատարել 50-ից բարձր տարիք ունեցողների շրջանակում»,-նշել է նա:

  • Կիսվել: