ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
25-ամյա ուղևորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

25-ամյա ուղևորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21124» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Սեպտեբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևոր 25-ամյա Արմեն Դրմոյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն:

  • Կիսվել: