չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
24 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Կարեն Չիլինգարյանի լիազորությունները դադարեցվել են

24 տարի դատավորի պաշտոնը զբաղեցրած Կարեն Չիլինգարյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի լիազորությունները դադարեցվել են։

«Հիմք ընդունելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի 22.02.2023 թվականի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

                                                     Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

  1. 2023 թվականի մարտի 9-ից դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Կարեն Վանուշի Չիլինգարյանի լիազորությունները»,- ասվում է որոշման մեջ»:

Խորհրդրի մեջբերած հոդվածում մասնավորապես նշված է՝ վերջինս ունի դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել նախատեսված պարտադիր բժշկական զննությունը:

Նշենք, որ Չիլինգարյանը դատավոր էր 24 տարի։

  • Կիսվել: