հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա երիտասարդի կողմից առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ավտոմեքենա վարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 24-ամյա երիտասարդը, չունենալով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, 2020թ. օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում վարել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, որը նկատել են ՀՀ ոստի­կանության ճանապար­հային ոստիկանության ճանա­պար­­հապարեկային ծառայության աշխա­տակից­ները, արձանագրել խախտումը և այդ մասին կազմել վարչական իրավա­խախտման արձա­նագրություն: Վարչական տույժ նշանակելուց մոտ երկու շաբաթ անց՝ 2020թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 18.20-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը Վա­նաձոր քաղաքի Խորենացի փո­ղոցում վարել է «Վազ 2106» մակնիշի ավտո­մեքենան, որի վերաբերյալ կրկին կազմվել է վարչական իրավախախտման արձա­նագրություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­­կան օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

  • Կիսվել: