հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
2024-ին ավելի մեծ թվով զենք-զինամթերք է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից. ՆԳ նախարար

2024-ին ավելի մեծ թվով զենք-զինամթերք է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից. ՆԳ նախարար

2024 թվականին ունեցել ենք ավելի մեծ թվով ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերք: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ դա հետևողական աշխատանքի արդյունք է։

«Եթե համադրենք 2023-2024 թվականները, կնկատենք, որ հետողական աշխատանքի արդյունքում 10,7 տոկոսով աճել են ապօրինի շրջանառությունից դուրս բերված զենք-զինամթերքները, ինչը նշանակում է, որ այդ զենքերը չեն կարող գործադրվել»,- ասաց նա:

Նախարարը նաև ընդգծեց՝ զենքի գործադրմամբ կատարվող հանցագործությունները շարունակում են մնալ մտահոգիչ, ապա հիշեցրեց այս մասով վարչապետի հանձնարարականը, այն է՝ օրենդրական և գործնական առումով նախաձեռնել փոփոխություններ: Ըստ նախարարի՝ արդեն իսկ կա կոնկրետ լուծումներով նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կներկայացվի  հանրային քննարկման:

  • Կիսվել: