2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. ՆԳ նախարար
Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։
2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։
2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։
2024 թվականին արձանագրվել է՝
- հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով
- ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։
Ընդունվել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը՝ մինչև 2030 թվականը։
Բյուջետային առումով բարձրացվել է՝
- Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։
Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։
Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝
- բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ.
- միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ,
Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։