հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
2024-ի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ի վերջո ավարտվել են ՆԳՆ ձևավորման աշխատանքները. Արփինե Սարգսյան

2024-ի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ ի վերջո ավարտվել են ՆԳՆ ձևավորման աշխատանքները. Արփինե Սարգսյան

Ընթացիկ տարում ամենակարևոր ձեռքբերումն ինձ համար այն է, որ ի վերջո ավարտվել են ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքները։ Այսինքն՝ ի վերջո ձևավորվել է ժողովրդավարական այն ինստիտուտը, որը նախարարության մանդատի շրջանակում գործող բոլոր գործառույթների համար երաշխավորել է ավելի բարձր հաշվետվողականություն խորհրդարանի, դրանով իսկ՝ նաև ժողովրդի հանդեպ։ Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

Նախարարն ընդգծեց՝ դրված հավակնոտ նպատակներին հասնելն անհնարին կլիներ առանց պրոֆեսիոնալ մարդկային ներուժի, որի ձևավորմանն ու զարգացմանն են ուղղված նաև ՆԳՆ մեկ-միասնական կրթահամալիրի ստեղծման աշխատանքները։ 2024-ին դրվել են այդ աշխատանքների օրենսդրական հիմքերը։

«Մասշտաբային փոփոխություններին աջակցել են մեր միջազգային գործընկերները ևս, գործուն աջակցություն ենք ունեցել, և պիտի նաև նշեմ, որ մեր միջազգային գործունեության լավ գնահատականն է եղել նաև այն, որ մենք ի վերջո ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն ենք տվել։ 2024-ի դեկտեմբերին խոսակցությունից մտել ենք գործնական փուլ, և առաջիկայում կունենանք կոնկետ գործողությունների ծրագիրը, որը մեզ համար ռազմավարական մոտեցումներ կձևավորի թե՛ միգրացիոն կառավարման ոլորտում, թե՛ հանրային անվտանգության ապահովման, թե՛ հանրային ծառայությունների մատուցման ոլորտներում:

Պիտի փաստեմ, որ բավականին լայն համագործակցություն ունենք նաև ԱՄՆ գործընկերների հետ, նաև օրեր առաջ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը ներառում է կետեր, որոնք վերաբերում են ՆԳՆ-ի հետ գործընկերության շարունականության ապահովմանը»,- ասաց նա:

  • Կիսվել: