կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
18-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է 20-ամյա մի երիտասարդի

18-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է 20-ամյա մի երիտասարդի

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բացատրություն տալու:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20։00-ին, Բաբաջանյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է Աճառյան փողոցի 18-ամյա բնակիչը, որը բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 16-ին, ժամը 11։15-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: