երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է․ Նաիրա Զոհրաբյան

Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է․ Նաիրա Զոհրաբյան

Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Այս մասին տեղեկացնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետև Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը և իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին:

Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու: Այո, հակադիր կերակրումը այլևս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլևս անհապաղ պետք է արվեն:

Ինչի եմ սա ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում:
Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը:»,- ֆեյսբուքում գրել է պատգամավորը։

 

  • Կիսվել: