շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
53-ամյա կինը թմրամիջոց է իրացրել. նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա և դեղահաբեր

53-ամյա կինը թմրամիջոց է իրացրել. նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա և դեղահաբեր

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ  օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների հետ։ Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։

Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում ձերբակալվել ու տեղափոխվել է Բաղրամյանի բաժին։ Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։  Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր։ Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

  • Կիսվել: