երեքշաբթի, հունիս 16
16 / 6 / 2026
1 տոննա «Կոկաին» ներմուծելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել․ ովքեր են նրանք

1 տոննա «Կոկաին» ներմուծելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել․ ովքեր են նրանք

Ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծված մոտ 1 տոննա «Կոկաին» տեսակի թմրամիջոց ներկրելու գործը 2025թ. դեկտեմբերի 17-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Գործով կայացել է դատական նիստը, որ ժամանակ մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Մասնավորապես՝ մեղադրանք է առաջադրվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին, «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Աթաջանյանին, նույն ընկերության գնումների և ներմուծումների բաժնի պետ Մելիտա Ղազարյանին, Սամվել Գալուստյանին և Գագիկ Բադալյանին։

Նշված անձինք հանդիսացել են նույն խմբի անդամ, ովքեր մաքսային հսկողությունից թաքցնելով` ՀՀ պետական սահմանով ապօրինի առանձնապես խոշոր չափերով «Կոկաին» տեսակի թմրամիջոց են տեղափոխել։ 

  • Կիսվել: