երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
1 օրում` 13 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել

1 օրում` 13 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել

Բացահայտվել է 119 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

23 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,

13 դեպք՝ ֆիզիկական ներգործության,

12-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության,

11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,

6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,

4-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման,

3-ական դեպք՝ հոգեկան ներգործության,

2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու:

Բացահայտվել են նաև կողոպուտի, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցների մաքսանենգության դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

1-ական դեպք՝ ծառերը-թփերը ապօրինի հատելու, շորթման, ֆիզիկական ներգործության։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 5-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

  • Կիսվել: