շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
1 մլն 320,000 դրամ, 2,450 դոլար և 120,000 ռուբլի․ թալանել են Իջևանի բանկերից մեկի նախկին ղեկավարին

1 մլն 320,000 դրամ, 2,450 դոլար և 120,000 ռուբլի․ թալանել են Իջևանի բանկերից մեկի նախկին ղեկավարին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 12:30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին է ահազանգել Աչաջուր գյուղի բնակիչ՝ 42-ամյա Հրանտ Ղալթախչյանը և հայտնել, որ նոյեմբերի 27-ի՝ ժամը 23:30-ից մինչև նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:40-ն ընկած ժամանակահատվածում, Աչաջուր գյուղում, օգտվելով իրեն պատկանող Audi A4 մակնիշի ավտոմեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել են այնտեղ եղած գումարը:

Նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազորի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը:

Տեղում Ղալթախչյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ավտոմեքենայի սրահի պահոցից անհայտ անձը կամ անձինք գողացել են 1 մլն 320 հազար ՀՀ դրամ, 2450 ԱՄՆ դոլար և 120 հազար ՌԴ ռուբլի:

  • Կիսվել: