չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Զորքերի հետքաշումը պարոն Ղազինյանի թեկնածության հետ առնչություն չունի. Անդրանիկ Քոչարյան

Զորքերի հետքաշումը պարոն Ղազինյանի թեկնածության հետ առնչություն չունի. Անդրանիկ Քոչարյան

Պարոն Մանուկյան, դուք այսօր կրկին չներկայացրեցիք Արթուր Ղազինյանին, դուք փորձեցիք ինչ-որ տարատեսակն դիվիդենտներ հավաքել, ինքներդ էլ չհասկանալով, թե ինչի շուրջ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովում դիմելով «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նշենք, որ այսօր կրկին քննարկվում էր ԱԺ այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Արթուր Ղազինյանին առաջադրելու հարցը:

«Երկու օր առաջ կառավարությունը ԱԺ լիագումար նիստերի դահլիճում էր, այնտեղ էր նաեւ պաշտպանության նախարարը, եւ ձեր կողմից չհնչեց այն հարցերից որեւէ մեկը, որոնք դուք ուզում էիք , ըստ երեւույթին, բարձրացնել հանձնաժողովի արտահերթ նիստում»,-ասաց նա:

Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ նշելով, որ հարց չի տվել, որովհետեւ գրավոր էր հարցեր ուղղել պաշտպանության նախարարին. «Այդ հարցերին մի լղարիկ պատասխան է եկել: Հարցեր դեռ կտանք, նաեւ այսօր կտանք պաշտպանության փոխնախարարին»:

Դիտարկմանը, թե այդ դեպքում էլ ինչու էր պետք ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստ գումարել, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Պաշտպանության նախարարին մի քանի հարց եմ ուղարկել.

1.Արդյոք 2020-ի դեկտեմբերի 17-18-ին եւ դրան հաջոդրող օրերինՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ու կամավորական խմբերի հետքաշման համար տրվել է գրավոր պաշտոնական հրաման: Եթե այո, ապա ում կողմից, խնդրում եմ տրամադրել դրա պատճենը:

2. Նման հրամանի առկայության պարագայում ինչի՞ հիման վրա է այդպիսի որոշում կայացվել:

3.ԶՈՒ ստորաբաժանումների եւ կմավորական խմբերի հետքաշումից առաջ Հայաստանի, այդ թվում պաշտպանության նախարարի կողմից տսորագրվե՞լ է որեւէ փաստաթուղթ՝ անկախ փաստաթղթի կարգավիճակից, որեւէ այլ երկրի կամ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ,

4.Եթե այո, ապա կոնկրետ ում կողմից է ստորագրվել;: Խնդրում եմ տրամադրել պատճենը,

5․Եթե այո, ապա արդյոք նախքան դրա ստորագրումը բանակցությունների համար հայկական կողմից կազմավորվել է պատվիրակություն, ում գլխավորությամբ եւ ում հանձնարարությամբ: Տրամադրել նաեւ այդ պատվիրակության անհատական կազմը եւ դրա ստեղծման իրավական հիմքերը,

6.Նման փաստաթղթի ստորագրման դեպքում արդյոք դա համաձայնեցվել է ՀՀ վարչապետի, ՊՆ-ի, ԳՇ-ի, ԱԳՆ-ի հետ եւ ինչ ձեւաչափով է համաձայնեցվել:

Այս հարցերին ՊՆ-ն պատասխանել է. «Ձեր բարձրացրած հարցերը ՀՀ ՊՆ-ի իրավասությունից եւ լիազորությունից դուրս են»:

Հանձնաժողովի նխագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց. «Զորքերի հետքաշումը, կարծում եմ, պարոն Ղազնիյանի թեկնածության հետ որեւէ առնչություն չունի»:

  • Կիսվել: