Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ
Զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մեր տղաների հարցով գործը նախաքննական փուլում է։ Հրամանատարի անփութության պատճառով մենք կորցրել ենք մեր երեխեքին, այդ հարցով էինք վարչապետի մոտ։ Վարչապետը բացարձակ ոչ մի բան չասաց, երևի թե, տեղյակ էլ չէր գործից»,-լրագրողներին պատմեց ծնողներից մեկը։
Հանդիպումը տևել է 2-ից 3 ժամ:
«Ծնողները վարչապետից հարցնում էին, ասում՝ ո՞ւր են մեր երեխեքը, ե՞րբ են տուն գալու, ասում է՝ «չեմ կարա ասեմ»»,-նշեց հանդիպմանը մասնակից ծնողը։


