շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին

«Ժառանգությունը» կմասնակցի ընտրություններին

Այս շրջանը, որ մենք ապրում ենք՝ լինի ընտրական, թե ոչ ընտրական, իսկապես ընտրություն է Հայաստանի, հայ մարդու ինքնության, ինքնիշխանության, պետականության ապագայի, մյուս կողմից՝ այդ ամեն ինչի մոռացության, զիջման, ստորացման միջև: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ նա նշել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում որոշ հարցեր կհստակեցվեն: Բայց այն, որ կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, աներկբա է:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ չարժե ծանրաբեռնել դաշտը առանձին մասնակցություններով, առավել ևս, որ ինքը չի տառապում վարչապետի թեկնածու լինելու մարմաջով:

 

  • Կիսվել: