ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ. Արման Բաբաջանյանի գրառումը

Ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ. Արման Բաբաջանյանի գրառումը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը անդրադարձել է զենքի առևտրող զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) նկատմամբ ԱԱԾ-ում հարուցված քրգործին: 

Նա մասնավորապես նշել է, որ գործարարը Պաշտպանության նախարարությունում ունեցել է բարձրաստիճան հովանավոր` հույս հայտնելով, որ նա նույնպես պատասխանատվության կենթարկվի:    

«Պատերազմում պարտությունից հետո սկսել եմ խորապես ուսումնասիրել բազմաթիվ ապացույցներ, որոնք վեր են հանում ՀՀ պաշտանական գերատեսչության ամենաբարձր օղակներում կանգնած նախկին պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները։ Մի քանի անգամ ավելի թանկ գնով ձեռք բերված ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ։

Նամակագրական կապերով կարող եմ ապացուցել սպառազինություն պատակարարող ռուսական ընկերությունների և ՀՀ ՊՆ ամենաբարձր պաշտոնյաների ուղիղ հանցակցությունը բազմաթիվ դրվագներով։ Հույս ունեմ, որ այդ մարդիկ այսօր թիկնազորով շրջելու փոխարեն կբացահայտեն իրենց հանցանքը և գործած աններելի հանցագործության համար զղջման տեքստով հանդես կգան։
 
Եթե Պատրոն Դավոյի դեմ մեղադրանքը հաստատվեց դատարանի կողմից, ուրեմն իշխանությունը պիտի իմանա, որ նա միայնակ չէր կարող գործել ու արագ կերպով պետք է հայտնաբերի նրա հետ ուղիղ կապի մեջ գտնվող հանցակից պաշտոնյաներին»։
 

  • Կիսվել: