կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան. Սաղաթելյանը՝ ԱԺ պատգամավորներին

Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան. Սաղաթելյանը՝ ԱԺ պատգամավորներին

Արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։  Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր, Ազգային ժողով տեղափոխելու համար։ Այս մասին գրել է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ շարունակելով.

"Այսօր առավոտյան մի քանի պատգամավորներ Ազգային ժողով են մտել հենց այդ մուտքից։

Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է՝ կամ դուք ընտրելու եք արժանապատվությունը և կարողանալու եք ազատ շրջել մեր հայրենիքում, կամ ընտրելու եք Նիկոլին և ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով ու քայլել ամոթի միջացքներով՝ արժանանալով մեր քաղաքացիների անկեղծ գնահատականներին։

Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան"։

  • Կիսվել: