երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Ժամանակ». Ռուսահայ օլիգարխները հակված չեն ֆինանսավորել Վանեցյանի քաղաքական ծրագրերը

«Ժամանակ». Ռուսահայ օլիգարխները հակված չեն ֆինանսավորել Վանեցյանի քաղաքական ծրագրերը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ամանորյա տոներից հետո գտնվում է արտերկրում: Մեր տեղեկություններով՝ ռուսահայ օլիգարխիայի ներկայացուցիչները այնքան էլ հակված չեն ֆինանսավորել Վանեցյանի քաղաքական ծրագրերի իրականացումը՝ համարելով, որ նա ինքն էլ պակաս ֆինանսական ռեսուրսների չի տիրապետում, և բացի դրանից՝ վախենում են, որ դրանով կարող են փչացնել իրենց հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ: Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ հույսեր են կապել ռուսահայ օլիգարխիայի աջակցության հետ, հետագայում համոզվել են, որ դա ձախողման տանող ամենակարճ և ամենահուսալի ճանապարհն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: