չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Ժամանակ»․ ՀՀԿ-ն վերածննդի փորձեր է անում. ինչ են համոզում նախկին կուսակցականներին

«Ժամանակ»․ ՀՀԿ-ն վերածննդի փորձեր է անում. ինչ են համոզում նախկին կուսակցականներին

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ղեկավարությունը սկսել է աշխատանք տանել նախկին կուսակցականների հետ՝ փորձելով նրանց համոզել, որ վերականգնեն իրենց անդամությունը ՀՀԿ-ին: Կուսակցության էմիսարները հանդիպում են այն ՀՀԿ-ականների հետ, ովքեր իշխանափոխությունից հետո որևէ կուսակցական ակտիվություն չեն դրսևորել, և համոզում են, որ նրանք գոնե ֆորմալ առումով շարունակեն իրենց համարել ՀՀԿ-ական:

Ինչպես արդեն գրել ենք, հարյուր հազարավոր անդամների մասին խոսող ՀՀԿ-ում մնացել են կուսակցական ֆունկցիոներները կամ այսպես կոչված՝ աշխատավարձ ստացողները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: