հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Զարթոնքի» թեկնածուները եկեղեցում օրհնություն են ստացել և շրջել Կենտրոնի փողոցներով

«Զարթոնքի» թեկնածուները եկեղեցում օրհնություն են ստացել և շրջել Կենտրոնի փողոցներով

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 5-րդ օրը ՛՛Զարթոնք՛՛ ազգային քրիստոնեական կուսակցության թեկնածուները Կենտրոնի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  օրհնություն ստանալուց հետո  շրջեցին Կենտրոնի փողոցներով, շփվեցին քաղաքացիների հետ, լսեցին նրանց մտահոգությունները, պատասխանեցին նրանց հուզող հարցերին։

Կուսակցությունից հայտոնւմ են. ՛՛Թեև ակնհայտ է հասարակության խորը հիասթափությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, բայց նաև շատ ոգևորիչ և պարտավորեցնող է, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ, վստահելով ՛՛Զարթոնքի՛՛ հովանու ներքո համախմբված և տարիներ շարունակ ազգային արժեքների պաշտպանությանը լծված գործիչներին, խիստ անհրաժեշտ են համարում մեր քաղաքական ուժի ներկայությունը ազգային ժողովում՝ որպես ազգային արժեքների պահապաններ՛՛:

Alternate Text
 

  • Կիսվել: