կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպում կանցկացնի հայ համայնքի հետ

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպում կանցկացնի հայ համայնքի հետ

ՀՀ վարչապետի որոշմամբ` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Այս մասին որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2020 թվականի փետրվարի 12-18-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղաք՝ Մոսկվա)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և մեկնարկած համագործակցությունները ամրապնդելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում:

  • Կիսվել: