Զարեհ Սինանյանն այցելել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպեց արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամերիկահայ համայնքի հետ տարվող երկուստեք աշխատանքները, Արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ դեսպանատան կատարած և ընթացիկ աշխատանքները, համագործակցության հեռանկարները: