ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հաստատվել է գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հարցերով աշխատանքային խմբի կազմը

Հաստատվել է գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հարցերով աշխատանքային խմբի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ գյուղատնտեսական սեզոնի մեկնարկի հարցերով աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին: 

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը՝

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական սեզոնի մեկնարկին վերաբերող հարցեր քննարկելու և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և համակարգելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն է:

Խմբում ընդգրկված են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահը և այլք:

հավելված

  • Կիսվել: