Յուրի Վորոբյով. Գյումրիում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարց չի քննարկվել
ՀՀ Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել:
Նրա խոսքով՝ ինքն այդ հարցով լրացուցիչ ոչինչ չի ասի, և համաձայն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ, որ տվյալ հարցը չի մտնում նիստի քննարկումների շրջանակում:
Յուրի Վորոբյովը նշել է, որ ՌԴ-ն պահպանում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, համագործակցում է բոլոր ոլորտներում, որոնք հետաքրքրում են հայկական կողմին: «Հայաստանի և Ռուսաստանի առևտրատնտեսական հարաբերություններում խոչընդոտներ չկան: Մենք այսօր այստեղ քննարկել ենք մեր հարաբերությունների զարգացումը ԵԱՏՄ շրջանակում»,- ասել է նա։