Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգռված են, որպեսզի դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով. Վորոբյով
Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների աշխատանքային հանդիպումը:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն աշխատանքային երկկողմ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Հակոբ Արշակյանի հետ:
Միջոցառմանը մասնակցել են ՌԴ սենատոր Վլադիմիր Չիժովը, միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամներ Վահե Ղալումյանը և Ալեքսեյ Սանդիկովը, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ ԱԳՆ և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:
Հանդիպումը տեղի է ունեցել Վոլոգդայի մարզում՝ ՛՛Կորաբելի Պրիոնեժյա՛՛ ուսումնական կենտրոնի՝ կադետական դպրոցի հիման վրա։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահը պատվավոր հյուր է դարձել ՛՛Ավանդույթների ժառանգներ՛՛ ժողովրդական մշակույթի 9-րդ համառուսաստանյան մանկական փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որին, ի թիվս այլ այլոց, մասնակցել են նաև Հայաստանից ժամանած երեխաներ:
Յուրի Վորոբյովը նշել է, որ ռուս-հայկական միջխորհրդարանական երկխոսությունն աչքի է ընկնում Բարեկամական մթնոլորտով և անկեղծությամբ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի փոխխոսնակը հայտարարել է, որ ռուս խորհրդարանականները գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները եւ շահագրգռված են, որպեսզի դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով:
Զրույցի ընթացքում խորհրդարանականները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: