հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Յուրաքանչյուրս պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ վահան և մի դագանակ․ Սերժ Սարգսյան

Յուրաքանչյուրս պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ վահան և մի դագանակ․ Սերժ Սարգսյան

Այսօր առավոտյան մենք լսեցինք, որ թավշապետը հայտարարեց, որ Հայաստանում ավարտվել է թավշյա հեղափոխությունը և սկսվում է կամ արդեն սկսվել է պողպատյա հեղափոխությունը։ Այս մասին այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին։

«Ես չգիտեմ, թե ինչ է նշանակում պողպատյա հեղափոխություն, բայց մենք երեք տարիների ընթացքում ականատես եղանք, այսպես ասած, թավշյա հեղափոխության ողջ պերճանքին։ Մենք հասկացանք, որ թավշյա հեղափոխություն նշանակում է ժողովրդին տարբեր մասերի բաժանել, պետության ամենագլխավոր դեմքերի կողմից ստի և կեղծիքի տարածում, մեր անվտանգության համակարգի փլուզում, Ղարաբաղի 75 տոկոսի հանձնում, զոհեր հազարավոր մարդկանց, որպեսզի վարչապետը կառչած մնա իր աթոռին, մենք հասկացանք, որ նշանակում է Հայաստանի տարածքի մի մասի օկուպացում և այդ օկուպացիայի դեմ անկարողություն՝ պաշտպանելու սեփական սահմանը»,–ասաց նա։

Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե կապիտուլյանտը պողպատե հեղափոխություն ասելով հասկանում է ավելի ուժգնացում այս պրոցեսների, ապա մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է այդ պողպատե հեղափոխությանը դեմ տալ շատ ավելի ամուր նյութից պատրաստված վահան։

«Եվ ոչ միայն վահան, այլ նաև դրա հետ մի դագանակ, որով մենք պետք է քշենք բոլոր այն մարդկանց, որոնք փորձում են իրենց պողպատյա գործիքը օգտագործել մեր դեմ։ Մենք ուրիշ ելք չունենք, հակառակ պարագայում մենք լրացնելու ենք այն ժողովուրդների շարքը, որոնք, լինելով մեզանից թվապես մի քանի անգամ ավելի, չունեն իրենց պետականությունը և իրենք մնացել են ընդամենը պատմության դասագրքերում»,– ասաց նա և վստահություն հայտնեց, որ հայ ժողովրդի մեջ դեռևս մնացել է ազատ ապրելու ցանկությունը, ոգին։

Մանրամասները` տեսանյութում։

  • Կիսվել: