շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ըստ Բաքվի՝ հայկական կողմը սխալ է մեկնաբանել Լաչինի միջանցքի վերաբերյալ իր՝ փետրվարի 22-ի հրամանը

Ըստ Բաքվի՝ հայկական կողմը սխալ է մեկնաբանել Լաչինի միջանցքի վերաբերյալ իր՝ փետրվարի 22-ի հրամանը

Ըստ պաշտոնական Բաքվի՝ Արդարադատության միջազգային դատարանը ՛՛վերահաստատել է Ադրբեջանի՝ իր սահմանները վերահսկելու իրավունքը՛՛։ Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որով ողջունել են դատարանի որոշումը:

Ըստ Բաքվի՝ հայկական կողմը սխալ է մեկնաբանել դատարանի որոշումը:

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ՛՛անցնում են սահմանային անցակետով՛՛, իսկ անցակետի տեղադրումը, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ՛՛պայմանավորված էր Ադրբեջանի ինքնիշխան տարածք զենքի, ռազմական տեխնիկայի և զինվորների անօրինական հոսքը դադարեցնելու հրատապ անհրաժեշտությամբ՛՛:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը այսօր վերահաստատել է 2023 թվականի փետրվարի 22-ի իր հրամանով կիրառված միջանկյալ միջոցը՝ համարելով, որ դրա փոփոխման կարիք չկա: 

Այդ մասին իր թվիթթերյան միկրոբլոգում գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով մայիսի 12-ին Հայաստանի կողմից դատարան ներկայացված նոր դիմումի վերաբերյալ դատարանի որոշմանը:

«Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները ապահովելու համար Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ու երկկողմանի տեղաշարժը»,- դատարանի որոշումից հատված է մեջբերել Ե. Կիրակոսյանը:

 

 

 

  • Կիսվել: