Յոթ վերքում Վեհափառի ու Միքայել Սրբազանի անունը հնչեցրած աղջկան դուրս հանեցին եկեղեցուց
Գյումրիի Յոթ Վերք եկեղեցուց դուրս բերեցին Գարեգին Երկրորդի անունը տված քաղաքացուն։
Այստեղ մատուցվող պատարագին մասնակցում են պետական պաշտոնյաները՝ վարչապետի գլխավորությամբ:
Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը, որն իր խոսքում զեղչեց թե Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, թե Գարեգին Երկրորդի անունները։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը մասնակցում է այն պատարագներին, որտեղ չի հնչում Կաթողիկոսի անունը:



