Ընտրություններում եթե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը, էլի որեւէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառա․ Աղազարյան
Ընտրություններում եթե անգամ 50 տոկոս ստանա իշխանությունը, էլի որեւէ ուժի հետ կոալիցիայի անհրաժեշտություն կառա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:
Նրա խոսքով՝ կան օրենսդրական գործընթացներ, որտեղ պահանջվում է որակյալ մեծամասնություն:
Հարցին, թե ում հետ է ՔՊ-ն հնարավոր համարում կոալիցիան նոր խորհրդարանում, Աղազարյանն արձագանքեց, որ ինքը կարող է ասել, թե ում հետ չեն կարող կոլաիցիա կազմել.
«Չենք կարող կոալիցիա կազմել բոլոր այն ուժերի հետ, որոնք գտնվում են Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքի շուրջ»:
Նա որպես օրինակ նշեց 17+-ին՝ բացառություն անելով միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար՝ նշելով, որ ԲՀԿ-ն առանձին է մասնակցում ընտրություններին: