կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերից ամենաշատ միավոր ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը․ Մեսրոպ Առաքելյան

Ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերից ամենաշատ միավոր ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը․ Մեսրոպ Առաքելյան

«Ականատես» դիտորդական առաքելությունը անկախ փորձագետների միջոցով գնահատել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

«Ինչպես և սպասվում էր, ամենաշատ միավոր ստացել է «Ապրելու երկիր» կուսակցության ծրագիրը՝ 52 միավոր։

Մեր ծրագրի հիմքում ընկած են երևանցիների հետ հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերը, տեղական մասնագետների կողմից կատարված վերլուծությունները, միջազգային փորձի ուսումնասիրությունը», - գրել է նա։

  • Կիսվել: