հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցների ղեկավարները հրաժարականներ են գրել. «Ժողովուրդ»

Ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցների ղեկավարները հրաժարականներ են գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ուժային կառույցներում ղեկավարի պաշտոններ զբաղեցնող մի շարք անձինք հրաժարականների դիմումներ են գրել՝ կարծելով, թե ընտրությունների արդյունքում ընդդիմությունն է հաղթելու, եւ որոշել են ապահովագրել իրենց:

Նրանք որոշել էին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքները հայտնելուց հետո միանգամից կստորագրեին աշխատանքից ազատման դիմումները եւ կհեռանան: Սակայն ինչպես հայտնի է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ամփոփելով ընտրության նախնական արդյունքները, արձանագրեց ներկայիս իշխանությունների հաղթանակը՝ 53.91 տոկոսով:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այդ մասին տեղեկանալուց հետո հրաժարականի դիմումներ գրած ուժային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք հենց իրենց աշխատասենյակներում պատռել են այդ դիմումները: Այսինքն՝ ընտրությունների ելքը նրանց սրտով է եղել»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: